ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ 1)

Աշնանը մի օր
Ես ու Ալիկը
Սունկ հավաքեցինք
Մի կողով լիքը:

Բայց թունավոր էր
1/5-ը,
Իսկ 1/3-ը
Կերել էր որդը:



Մնացած 14
Սնկերը տարանք.
Ձվով եփեցինք
ՈՒ մի լավ կերանք:

Բայց արի ու տես
Երբ կերանք, պրծանք,
Հավաքած սնկերի
Քանակը մոռացանք:

Ով հավաքածի
Թիվը ճիշտ գտնի`
Մեր <<սնկահավաք>>
Թիմը կմտնի:


Պատասխանը գրել մեկնաբանություններում:

Комментариев нет:

Отправить комментарий